Լուրեր

Հնարավոր են իրադրության նոր փոփոխություններ. Տիգրան Աբրահամյան

10.09.2022

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Ադրբեջանն օրեր առաջ նախ տեղեկատվական/քարոզչական գրոհ սկսեց Հայաստանի դեմ, իսկ այսօր պաշտպանության նախարարի մակարդակով ազդարարում, թե սահմանագծին լարվածություն կա, ապա «կոշտ» հանձնարարություն իջեցնում զորքերին իրավիճակը վերահսկելու և պատշաճ հակազդելու համար։
Ադրբեջանական վարքագծի հիմքում կարելի է 2 հիմնական դրդապատճառ դիտարկել։
Առաջին, Հայաստանի հետ տարվող բանակցություններում ինչ որ բան այնպես չի ընթանում, հնարավոր է՝ դա կապված է կոնկրետ գործընթացի տեմպերի հետ։
 
Երկրորդ, Ադրբեջանը փորձում է վերանայել իր քաղաքականությունն առաջնագծում՝ առավել կոշտացնելով տարբեր իրադրություններում գործադրվող միջոցառումները։
Երկու դեպքում էլ հնարավոր են իրադրության նոր փոփոխություններ՝ դեռևս անկանխատեսելի զարգացումներով»։

← Վերադառնալ ցուցակին