Լուրեր
«Ինքնախաբեության վերջը պետք է տալ՝ կոտրելով խաբեբաների դիմակները». Կարեն Ավագյան
08.09.2022

ՀՀԿ ԳՄ անդամ Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ինքնախաբեությունը դուք եք, որպես Հայաստանի «իշխանություններ» ոչ թե Արցախի անկախությունը։
Ինքնախաբեությունը ձեր տեսակն է, որ պատրաստ եղավ 4 տարում 4 հայրենիք փոխել։ Աղդամից մինչև բաքու և անկարա։ Ինքնախաբեությունը ձեր քաղաքական հեքիաթասացությունն է Բրյուսելից մինչև Մոսկվա։
Բայց ինքնախաբեության վերջը պետք է տալ՝ կոտրելով խաբեբաների դիմակները։ Արցախը 30 տարի հաղթած ճշմարտություն էր, դուք այն վերածեցիք խաբված պարտվածի»: