Լուրեր
Նախկինախառը վայնասուն ա բարձրացել ֆեյսբուքյան հայկական տիրույթում. Միքայել Գրիգորյան
06.09.2022
ՀՀԿ խորհրդի անդամ Միքայել Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մի նախկինախառը վայնասուն ա բարձրացել ֆեյսբուքյան հայկական տիրույթում ՝ ինչի Սերժը առաջդրվեց 2018 թվականին ՀՀ վարչապետի պաշտոնի համար: Ուրեմն այդ վայնասունը բարձրացնողները, ստատուսներով կամ պատերի տակ լպտալուց առաջ պետք ա հիշեն, թե ովքեր էին ապրիլ մայիս ամիսներին հրապարակում հանգրվանել և ովքեր էին իրար շնորհավորում "ազատագրված երկիր" ունենալու կապակցությամբ: Մեր հիշողությունը շատ լավն ա, դա լավ իմացեք: Շատ լավ հիշում ենք թե ովքեր առաջդրեցին նիքոլին և չենք մոռանում ջանասիրաբար կապիտուլյանտին կողմ քվեարկածներին, իսկ թե "ինչի՞ Սերժ Սարգսյանը առաջդրվեց վարչապետի պաշտոնին" հարցադրման հեղինակներին և նրանց տերերին ասեմ, որ Սերժ Սարգսյանը առաջադրվել էր, որ այսօր այս իրավիճակը չլիներ և ասեմ որ ՇԱՏ ՃԻՇՏ էր արել Նախագահը, բայց ձեր նմանների հրապարակում լինելու պատճառով այսօր ունենք այլ իրականություն, որի մեղավորը նաև դուք եք ՝ նման հարցադրումներ անողները և հրապարակում իրար շնորհավորող ու իհարկե ազատ երկրի մասին ստատուս գրողները:
Հ.Գ. Ես ընդունել եմ և պատրաստ եմ էլի ընդունել սեփական սխալները: Եվ այստեղ ուզում եմ դիմել որոշակի շրջանակների. ձեր սխալն ինձ մի վերագրեք, խնդրում եմ: Ես ձեզ չեմ ստիպել մասնակիցը դառնալ այս արկածախնդրությանը, հետո գնալ և նախրի միջից պաչել ամենաբարձր զռացողի` էշի ճակատը: Եվ այնուհետև առասպելներ հորինել, թե իբր ես պայմանավորված եմ իշխանությունը հանձնել սրան, իբր համագործակցում եմ սրա հետ և այլ անհեթեթություններ:
ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյան» :