Լուրեր

Հայաստանի քաղաքական դաշտը 2018 թվականից հետո գտնվում է Whataboutism քաղաքական վիրուսի տիրապետության տակ. Հայկ Դերզյան

06.09.2022

 ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«Whataboutism քաղաքական վիրուսի մասին

What about նախկիններ
What about 50/50
 
What about այլ թեկնածուներ
Հայաստանի քաղաքական դաշտը 2018 թվականից հետո գտնվում է Whataboutism քաղաքական վիրուսի տիրապետության տակ:  
Երբ ասում են, որ Փաշինյանի իշխանությունը խնամի ծանոթ բարեկամների է լցրել համակարգ, իշխանության քարոզչամեքենան, կամ ոմանք ասում են what about նախկինում
 
Երբ ասում են, որ Փաշինյանի իշխանության ժամանակ մեկ հոգուց գնումներ են կատարվում, իշխանության քարոզչամեքենան, կամ ոմանք ասում են what about նախկին թալան
 
Երբ ասում են, որ Փաշինյանի իշխանությունը բերեց տարածքների կորուստ, կապիտուլյացիա, հազարավոր զոհեր, , իշխանության քարոզչամեքենան, կամ ոմանք ասում են what about նախկին բանակցողներ
Երբ ասում են, որ Փաշինյանին պետք է հեռացնել, քանի որ նա տանում է պետությունը կործանման, լատենտ նիկոլականները և որևէ այլ ուժի գալու և կարիերա անելու հույսով ոմանք ասում են what about ընդդիմադիրներ... առանց փորձելու ինքնուրույն մի բան անել, կամ գալ ու թեկուզ խորհուրդի ու քննադատության տեսքով օգուտ տալ
 
Whataboutism-ը միայն Հայաստանում չէ, որ կիրառվում է: Այդ թեզը աշխարհի տարբեր վեկտորներում գտնվող մեծ պետությունները տասնամյակներ ի վեր օգտագործել են իրար դեմ: Թե որքանով և ում մոտ է դա ստացվել, դա այլ հարց է:
Մեր դեպքում դա կործանարար թեզ է, որը դեռ աշխատում է և ոմանք մեծ սիրով այդ վիրուսով վարակվում են: Ձերբազատվեք whataboutism վիրուսից: Այն խլում է տարածքներ, մարդկային կյանքեր և պետականություն...»:

← Վերադառնալ ցուցակին