Լուրեր
Չկա ապագա կզած կարգավիճակով. Շարմազանով
06.09.2022
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Թշնամու կրակոցից հայ զինվոր է նահատակվել։
Հայրենիքի ու Աստծո համար նահատակվածը գնում է անմահություն։
Դուք մեր դարդը լացեք,որ ոչ մեռած ենք ու ոչ էլ թաղված՝ իրար «միս ուտելով» գոյատեւում ենք։
Չկա խաղաղության դարաշրջան։
Չկա ապագա կզած կարգավիճակով։
Չկա ապագա ՆԱՏՕ -ի ու Թուրքիայի ճորտի կարգավիճակով։
Քանի հայն ինքնուրույն շնչում է , թուրքը կրակելու է։
Ի՞նչ են արել սրանք երկրի անվտանգությունն ամրապնդելու համար։
Ոչինչ։
Փոխարենը մեր երկիրը դարձրել են պանթուրքիզմի «պրոխոդնոյ դվոր»։
Սաղ պարերը պարել են հիմա էլ տիմ ու քպ ընտրություն են անում։
Ասել եմ ու կասեմ՝ մեզ հասնումա»։