Լուրեր
Քաոսը տիրում է Հայաստանում: Ինչպես կասեր հայտնի դասականը՝ էգ ու որձ խառնվել են իրար. Շարմազանով
06.09.2022
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քաոսը տիրում է Հայաստանում։
Չկա քաղաքական միտք, հետեւաբար նաեւ քաղաքական բանավեճ։
Բովանդակություն գրեթե չկա, ձեւ՝ ինչքան ուզես։
Փոխարենը հայհոյանքի ու սենսացիայի պակաս չկա։
Ով ասես քաղաքական հայտ է ներկայացնում, կարեւորը կարմիր գծեր հատելն ու սկզբունք չունենալն է։
Չափ ու սահման չկա, մեծ ու փոքր չկա։
Ինչպես կասեր հայտնի դասականը՝ էգ ու որձ խառնվել են իրար…
Մեղադրողների պակաս չկա։
Որեւէ հեղինակություն չի մնացել . ով ինչ ուզում խոսում է։
Ու նման պայմաններում մենք դեռ ուզու՞մ ենք պետություն պահպանել։
Պետք է գիտակցել, որ մենք բարոյական, հոգեւոր , մտավոր ու քաղաքական ազատ անկման մեջ ենք։
Սթափվել է պետք…
Հետո շատ ուշ է լինելու»։