Լուրեր

Spin Dictators կամ Spin Նիկոլ. Հայկ Դերզյան

05.09.2022

 ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Spin Dictators կամ Spin Նիկոլ
 
Ժամանակակից աշխարհում փոփոխություններին են ենթարկվում բոլորը, անգամ բռնապետերը: Եթե ժամանակին մի շարք երկրներում առկա էին վախ տարածող բռնապետեր, ապա ներկայումս գործում են ստի բռնապետեր, նույն ինքը՝ Spin Dictators:
 
Ահա թե որն է տարբերությունը Fear Dictators-ի և Spin Dictators-ի միջև
Վերցնենք, մեր տեղական spin (սպին)-ին՝ Նիկոլ Փաշինյանին:
Ի դեպ, spin-ը տեղեկատվության մանիպուլյացիան է
Վերջինս լայն հասարակության նկատմամբ ռեպրեսիաներ չի իրականացնում, սակայն անհատական ճնշումների է դիմում հասարակության ակտիվ հատվածի նկատմամբ: Այսօր կան բազմաթիվ կալանավորվածներ, մարդիկ, ում նկատմամբ քրեական գործեր են հարուցված, զոհեր և այլն..:
 
Այլ կերպ ասած՝ վախի բռնապետի և ստի բռնապետի միջև իրականում լուրջ տարբերություններ չկան: Երկուսն էլ պահում են իշխանություն, երկուսն էլ փորձում են չեզոքացնել այլախոհներին իրենց ժամանակին համապատասխան մեթոդներով:
Ստի բռնապետերը իրենցով են անում տեղեկատվական դաշտը: Ձեզ հրամցնում են, թե մեդիա դաշտը ընդդիմությանն է և այլն..., բայց ավելի լավ խորանալու դեպքում դուք կտեսնեք, թե որքան մեծ է տեղեկատվական դաշտի վրա գործող իշխանության ազդեցությունը: Ի դեպ, խոսքը գնում է և դասական և սոցիալական մեդիայի մասին: Սպին Նիկոլը հանրության ուղեղը պտտում է սպիների պես և այդ կերպ ակտիվ կառավարում երկիրը: Նա բնականաբար մենակ չէ, ունի լավ backoffice և այլ օգնող контора-ներ:
Ի դեպ Spin բռնապետերի քարոզչության հիմքում ևս ընկած է այն, որ իրենք դեմ են բռնապետությանը..: Այս դեպքում այո, դեմ են, դե որ բացի իրենցից այլ մեկը լինի այդ պատվավոր գործին..:
 
Հաջորդիվ կխոսենք whataboutism-ի մասին, որը ներարկել են ժողովրդի մի հատվածի մեջ և որը ակտիվորեն օգտագործում են ֆեյք ընդդիմադիրները» :
 
 
 
 
 

← Վերադառնալ ցուցակին