Լուրեր

Մարուքյանի լուսավոր հիշողությունը լրջորեն մթագնվել է. Հայկ Դերզյան

03.09.2022

 ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Մարուքյանի լուսավոր հիշողությունը լրջորեն մթագնվել է
 
Երկու օր առաջ Պետրոս Ղազարյանի մոտ հարցազրույցում Փաշինյանի փաստաբան Մարուքյանը հայտարարում է, որ եթե Ադրբեջանում մտածում են, որ մենք կարող ենք շարունակել խաղաղության համաձայնագիր քննարկել, բայց չունենալ առաջընթաց ռազմագերիների վերադարձի հետ, դա էլ այդպես չի կարող լինել:
Մարուքյանին թերևս հիշեցնենք, որ թշնամին ոչ միայն պատերազմի ընթացքում գերեվարված բոլոր տղաներին չի վերադարձրել, այլ նաև պատերազմի ավարտից հետո շարունակել է գերեվարել և դատել մեր քաղաքացիներին:
Բա ֆեյք խաղաղության պաուզայի զադերժկեն ինչու՞մնա Էդմոն:
Դրանից զատ Մարուքյանը անգամ մոռացել է, թե ինչ է խոսացել իր վերջին հարցազրույցից մեկ շաբաթ ավելի վաղ:
Երկու օր առաջ Մարուքյանը հայտարարում է. որ միջանցքի քննարկում Հայաստանը չունի: Գոյություն չունի նման հարց և այլն..:
 
Այց հարցազրույցից մոտավորապես 7 օր առաջ նույն Մարուքյանը խոսում է այն մասին, որ Լաչինի միջանցքի շուրջ լարվածությունը կապված է Հայաստանի տարածքով միջանցքի պահանջը առաջ մղելու հետ:
Այսինքն այս կոնտեքստում Ադրբեջանը խախտում է եռակողմ համաձայնագիրը, դեռևս պատերազմի ավարտի երկրորդ տարին չլրացած վերցնում Լաչինի միջանցքը, Հայաստանի իշխանությունները լուռ համաձայնվում են, մարդկանց տներից հանում, դեռ մի հատ էլ պահանջում ոչինչ չայրել ու դեռ համարձակություն ունեն խոսելու, որ այդ թեման օրակարգում չկա՞:
Բա որ չկա, էլ ինչի՞ դիմաց եք Լաչինի միջանցքը սակարկել: Այսինքն Հայաստանի միջով միջանցքի թեման լավ էլ արդիական և ակտուալ է և դրա դիմաց Լաչինի միջանցքն է արագացված կարգով տրվում: Վաղը՞ բա ինչ եք տալու, Տավուշի 6 գյուղերը՞, էլ ի՞նչ եք հանձնելու:
 
Մարուքյանը խոսում է ներքին համախմբան անհրաժեշտության մասին: Անգամ 10 օր առաջ ասում էր, թե ինչու ընդդիմությունը հայտարարություն չի տարածել այն մասին, որ Ադրբեջանը խախտել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, գերիների հարցը և այլն...:
Էդմոնը թերևս սխալ հասցեով է եկել, քանզի այն ժամանակ, երբ Հայաստանի ընդդիմությունը խոսում էր այն մասին, որ թշնամին խախտել է մեր տարածքային ամբողջականությունը, թշնամու
շահերը սպասարկող ԶԼՄ-ները տարածում էին տեղեկություն, իբրև իրականացրել են հարցազրույց ադրբեջանցի զինվորների հետ, ովքեր պնդել են, որ օրինակ Սև լճի տարածքից հեռանալու են ընտրություններից հետո:
Արժե՞ր այդ դեսպանի պաշտոնը ստանձնելու համար խայտառակվել, ստանձնել սրանց աղբը մաքրողի դերը.... раболепная посредственность»:
 
 
 
 
 
 

← Վերադառնալ ցուցակին