Լուրեր

Վերջին տարիներին ամեն ինչ արվեց, որ հայ ժողովուրդը ատի հայ ժողովրդին. Մարգարիտ Եսայան

02.09.2022

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Վերջին տարիներին ամեն ինչ արվեց, որ հայ ժողովուրդը ատի հայ ժողովրդին, թերագնահատի, չսիրի․․․
 
Ամեն ինչ արվեց, որ հայի ինքնագնահականը անկում ապրի, որ հայն ինքն իրեն թերագնահատի, զզվի ինքը իրենից, ամեն ինչ արվեց, որ հայը ինքն իր մասին միայն վատը մտածի, մտածի, թե հայը դավաճան է, ծույլ է, փնթի է թրքասեր է․.․Էս ամբողջ հոգեբանական գրոհը կազմակերպված ներմուծվեց եւ ներդրվեց․․․
Առայժմ՝ հաջողվում է․․․
 
Հուսամ, կրկին կգա հայի հոգեբանական, բարոյական հաղթանակի ժամանակը ․․․
Ու, երբ հայը կրկին կսկսի սիրել ինքն իրեն, կլինեն նաեւ այլ հաղթանակներ, կլինի կարեւորը՝ երկիրը կազատագրվի եւ կվերականգնվի պետականությունը․․.»:

← Վերադառնալ ցուցակին