Լուրեր

Ի՞նչ ունենք այսօր. քննարկման կենտրոնում է այն, թե ՀՀ-ն Արցախին կապող նոր երթուղին ադրբեջանցիները լավ ե՞ն սարքել, թե՞ ոչ. Տիգրան Աբրահամյան

01.09.2022

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուէքյան էջում գրել է.
 
«5 տարի առաջ այս օրը՝ ՀՀ-ն Արցախին կապող 2-րդ՝ Վարդենիս-Մարտակերտ մայրուղու պաշտոնական բացման արարողությունն էր։
 
Ես ու իմ նման շատերը՝ գլուխներս բարձր, հուզված մտովի գնահատում էինք ՀՀ-ի ու Արցախի համար այդ կարևոր իրադարձության նշանակությունը։
 
Այդ ժամանակների նախագահներ՝ Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը, բնականաբար, ամենաոգևորվածներն էին, որովհետև գիտեին, որ դա իրենց կյանքի, գործունեության առանցքային նախաձեռնություններից էր՝ ռազմականից մինչև տնտեսական առումով։
Իսկ ի՞նչ ունենք այսօր։ Քննարկման կենտրոնում է այն, թե ՀՀ-ն Արցախին կապող նոր երթուղին ադրբեջանցիները լավ ե՞ն սարքել, թե՞ ոչ։ Արցախ ճանապարհով ե՞նք անցնում, թե՞ միջանցքով, ադրբեջանցիները անցակետ կդնե՞ն, թե՞ ոչ»։

← Վերադառնալ ցուցակին