Լուրեր

ՀՀԿ ԵԿ ողջ թիմը շնորհավորում է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի բոլոր դպրոցականներին

01.09.2022

 ՀՀԿ ԵԿ ողջ թիմը  շնորհավորում է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի բոլոր դպրոցականներին, ուսանողներին, ուսուցիչներին, կրթության ոլորտի ներկայացուցիչներին` Գիտելիքի օրվա կապակցությամբ։ 

Այսօր տրվեց ուսումնական տարվա մեկնարկը. այն առանձնահատուկ նշանակություն ունի հատկապես առաջին դասարանցիների համար, ովքեր մտնում են կյանքի նոր ու կարևոր փուլ։ 
 
Մարդկության առաջընթացի, մեր երկրի զարգացման կարևորագույն նախապայմանն այսօր գիտելիքն ու կրթությունն են։ Կիրթ հասարակությունը վաղվա օրվա երաշխավորն է։
 
Հազարամյակներ շարունակ գիտելիքը եղել է մեր ժողովրդի գերագույն արժեքներից մեկը։ Այն հարստացնում է մարդու միտքն ու հոգին։ Գիտելիքը հասարակության մտավոր ներուժն  ու գրավականն է, որն ապահովում է, ինչպես պետության հզորությունը, այնպես էլ յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունը։ 
Մեկ անգամ ևս շնորհավորում ենք կրթության ոլորտի բոլոր ներկայացուցիչներին` Գիտելիքի օրվա կապացությամբ` մաղթելով արգասաբեր ուսումնական տարի։

← Վերադառնալ ցուցակին