Լուրեր
Շնորհավո´ր գիտելիքի օրը. Արտակ Զաքարյան
01.09.2022

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյբուքյան իր էջում գրել է.
«21-րդ դարում Մարդ (մարդկային հասարակություն) կոչվելու համար պարտադիր է ունենալ կայուն գիտելիք և ազգային դաստիարակություն: Այլապես ստացվելու է տգետ, անսկզբունք, անհայրենիք և փողամոլ զանգված (նիկոլները վառ օրինակ են):
Կրթությունը մեր պետության ու հայ հասարակության համար դարձել է ազգային անվտանգության գերակա հիմնախնդիր:
Շնորհավո´ր գիտելիքի օրը և գիտա-կրթական բազում հաջողություններ մեր ազգին»: