Լուրեր
«Մեր դպրոցականները արժանի չեն նրան, որ կյանքում առաջին անգամ ԱԺ շենք մտնելով՝ շփվեն միայն իշխող խունտայի երեսփոխանների հետ»
31.08.2022

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Գիտելիքի օրվան ընդառաջ կուզենայի կիսվել տպավորություններովս ավագ դպրոցների աշակերտների համար կազմակերպված ԱԺ «Ամառային դպրոց» ծրագրի շրջանակներում իմ բանախոսությունից:
«Պայծառ», «մրցունակ» ու «նպատակասլաց» բառերը լավագույնս կարող են նկարագրել այդ դպրոցականներին: Մենք պարտավոր ենք հասնել մեր նպատակին, այդ թվում նման դպրոցականների և երիտասարդների ապագայի համար:
Հ․Գ․ Դասախոսության հրավերը ընդունելուս պատճառը շատ պարզ է՝ ես համարում եմ, որ մեր դպրոցականները արժանի չեն նրան, որ կյանքում առաջին անգամ Ազգային Ժողովի շենք մտնելով՝ շփվեն միայն իշխող խունտայի երեսփոխանների հետ»: