Լուրեր

Այստեղ նորից ամեն ինչ պարզ է՝ արդեն լուսանկարներից․ Արմեն Աշոտյան

31.08.2022

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը սոցցանցում լուսանկար է հրապարակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումից և գրել․

«Բրյուսելում մեկնարկած եռակողմ հանդիպման բացման ֆոտոշարքը կրկին խոսուն է։

Կրկին ասում եմ, որ պարտության պատճառ ու սիմվոլ դարձած էակը իրավունք չունի շարունակել բանակցել։

Այստեղ նորից ամեն ինչ պարզ է՝ արդեն լուսանկարներից։

Body-language-ը պարզապես աղաղակում է այդ մասին։

Երեկոյան սպասենք հերթական պարտվողական հաղորդագրությանը»։

← Վերադառնալ ցուցակին