Լուրեր
Փաստորեն հասանք տեղ. մինչեւ պաշտոնական հրավեր չլինի՝ սրանք Արցախ չեն գնում. Շարմազանով
30.08.2022

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Իշխանավորներն ասում են՝ Արցախի ղեկավարությունից հրավեր չենք ստացել մասնակցելու սեպտեմբերի 2-ի միջոցառումներին :
Փաստորեն հասանք տեղ. մինչեւ պաշտոնական հրավեր չլինի՝ սրանք Արցախ չեն գնում։
Շուտով Ալիեւը Շուշի կհրավիրի թեյ խմելու ու մուղամ լսելու…երեւի խելոք էլ կգնան։
Մեզ բոլորիս հասնում ա…»: