Լուրեր

Ինչների՞ս վրա ենք սենց ուրախ. Շարմազանով

30.08.2022

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Աջ ու ձախ՝ տաշի -տուշի ,քեֆ-ուրախություն ու տենց շարունակ։
Պարզ է, որ լավ է ուրախանալ, քան լացել։
 
Բայց մի հարց էլի՝ ինչների՞ս վրա ենք սենց ուրախ…
Կարո՞ղ է մենք ենք Գանձակն ու Վանն ազատագրել, թե՞՝ թուրքերը ցեղասպանությունն են ճանաչել, Ադրբեջանն էլ՝  Արցախի անկախությունը։
Նահանջ երգով լսել էի, բայց դեպի կործանում «բերաններս բաց»՝ միայն Հայաստանում։
 
Հ.Գ. Աստված օրհնի մեր ազգի բոլոր նորապսակներին, նորածիններին ու մկրտվածներին։
Խոսքը մեր չափի զգացման ու իրականության զգացումի բացակայության մասին է»։

← Վերադառնալ ցուցակին