ՀՀԿ ՈՒԿ կողմից նախաձեռնած «Ժամանակակից քաղաքական միտքը» խորագրով եռօրյա ամառային դպրոցի երկրորդ օրվա առաջին բանախոսը ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն էր, ով ներկաների հետ խոսել է ազգային արժեքների պահպանման մասին, երիտասարդների հետագա անելիքների և նրանց՝ որպես ապագա սերնդի կարևորության մասին։
Երկրորդ բանախոսը ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանն էր, ով խոսել է Արցախի և Հայաստանի անվտանգային խնդիրներից և պատասխանել ներկաների հարցերին։
ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Մամիջանյանն էլ բանախոսել է «Հանրային խոսքի վարպետություն» թեմայով և պատասխանել ներկաների հարցերին։