Լուրեր
Մենք արդեն ապրում ենք իրապես նոր Հայաստանում. Հայկ Դերզյան
28.08.2022
ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մենք արդեն ապրում ենք իրապես նոր Հայաստանում.
Ցավով պետք է արձանագրել, որ պետք է վերանայել բազմաթիվ հարցեր, մոտեցումներ, քայլեր..
Ինչի համար ենք պայքարում/մեր առկա վտանգները, իրական օրակարգը, այն ինչ կարող ենք պահել ու այն ինչ պետք է թույլ չտանք խլել
Ում հետ ենք պայքարում/ովքեր են մեր ներքին և արտաքին բարեկամները
Ում դեմ ենք պայքարում/ովքեր են մեր ներքին և արտաքին թշնամիները
Այս ամենը վերանայելու խնդիր ունենք..... փաստը մնում է փաստ, որ մենք մենակ ենք ու մեր հարցերը միայնակ պետք է լուծենք: Մնացածը պաթոս է և քաղաքական պրակտոլոգիա:
Հ.Գ. Վերոնշյալ հարցերի պատասխանները չպետք է մնա միայն կուսակցությունների վզով: Ժամանակն է, որ ոչ կուսակցական երիտասարդները իրենց ակտիվությունը սկսեն հայտնել: Խոսքը բնականաբար հայրենասեր մառադյորներին չի վերաբերում»: