Լուրեր
«Ազգակործան պատուհասի» բերած կապիտուլյացիայի ֆոնին նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանի 1997-ի փուլային տարբերակն է «դրախտ» թվում. Էդուարդ Շարմազանով
27.08.2022
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
« «1990-ականները ոչ թե մթի ու ցրտի, այլ հաղթանակի տարիներ էին»։
Հատված ՀՀ Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի ելույթից՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 15-րդ տարեդարձին։
28 հունվար, 2007 թ.:
Հ.Գ. Որոշ շրջանակներ, ում ուշք ու միտքը սեփական անսխալությունն ի ցույց դնելն է փորձում են հերթական անգամ կեղծ թեզ մտցնել շրջանառության մեջ, թե 1997-ին Լևոնը ճիշտ էր։
1998-2018թթ. Հայաստանի բանակցային հաջողություններն ապացուցեցին, որ 1997-ին ճիշտ էին Վազգեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը։
Պարզապես «ազգակործան պատուհասի» բերած կապիտուլյացիայի ֆոնին նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանի 1997-ի փուլային տարբերակն է «դրախտ» թվում»։