Լուրեր
Մի քաղաքական գործիչ կա ասում է՝ Փաշինյանի վրա դրսից ճնշում կա, բայց նա վախեցողներից չէ։ Հաստա՞տ. Շարմազանով
26.08.2022

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեսբուքյան իր էջում գրել է.
«Մի քաղաքական գործիչ կա ասում է՝ Փաշինյանի վրա դրսից ճնշում կա, բայց նա վախեցողներից չէ։
Հաստա՞տ։
Ո՞վ է Հայաստանի սահմանները պատրաստ բացել ադրբեջանցիների համար։
Ո՞վ է հրաժարվում Արցախ գնալ։
Ո՞վ է վախենում Շուշին ու Հադրութը օկուպացված անվանել։
Ո՞վ է լռում,երբ Ալիեւը համատարած հոխորտում ու վիրավորում է իրեն։
Ո՞վ է համակերպվել Հայաստանի 41 քառ. կմ օկուպացիայի հետ։
Ո՞վ է սկուտեղի վրա Հայաստանի ինքնիշխանությունը «մատաղ արել» բոլորի առջեւ։
Ո՞վ է թուրքերի վերջնագրերը «դրական ազդակ» համարում։
Ե՞ս:
Թե բա անհնար է նրան ճնշել։
Երկիրը հասցրել են աշխարհաքաղաքական հետերայի կարգավիճակի, մի հատ էլ խոսում են»։