Լուրեր
Հայկ Մամիջանյան. «Իմ խորին համոզմամբ շատ ավելի էականը ժողովրդի ճնշումն է, քան վարչապետի թեկնածուի անձը»
24.08.2022
Անդրադառնալով երեկվա հանրահավաքում խորհրդարանական ընդդիմությանը հասցեագրած կոչին, թե անհրաժեշտ է շատ արագ ընտրել վարչապետի միասնական թեկնածու եւ գնալ ԱԺ, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ասաց. «Ցանկացած իրատեսական լուծում այն պահից, երբ դառնա իրագործելի, իսկ դա ինքնաբերաբար դե յուրե տեղի ունենալ չի կարող, որովհետեւ ՔՊ-ն դրան կգնա միայն ժողովրդի տեսանելի եւ շոշափելի ճնշման տակ, լուծումներից հավանականն է, որի մասին Հանրապետականը խոսում է վաղուց: Եվ ինչպես բազմիցս ասել եմ, մեկ անգամ եւս կասեմ. առողջ, հայանպաստ, իրատեսական, իսկ որոշ պարագաներում նաեւ հայրենասիրական ռոմանտիզմով պայքարին Հանրապետական կուսակցությունը պատրաստ է միանալ, սատար կանգնել եւ ուժերի ներածի ողջ չափով պայքարել: Իմ խորին համոզմամբ շատ ավելի էականը ժողովրդի ճնշումն է, քան վարչապետի թեկնածուի անձը, բայց թե առաջին, թե երկրորդ իրողությունների կերտման համար պատրաստ ենք աշխատել»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
aravot.am