Լուրեր
Առգրավող իշխանությունը. Միքայել Գրիգորյան
22.08.2022
ՀՀԿ խորհրդի անդամ Միքայել Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Առգրավող իշխանությունը
Դեռ 2018 թվականին իր առաջին քայլերը կատարող դավաճան կապիտուլյանտի հռետորաբանությունը մեղմ ասած հասկանալի չէր: Նա իր քայլերթը սկսեց «ընդդեմ» կարգախոսով, նա քայլեց, որպեսզի վրեժխնդիր լինի, բայց վրեժը նա չէր ուզում լուծել միայն նախկիններից, նա քայլեց, որ իր վրեժը լուծի հենց Հայաստանից և Արցախից, ազգից:
Չեք կարող հիշել գեթ մեկ դեպք, երբ հողատու նիկոլը խոսել է երկիրն ինչ-որ վիճակից հանելու կամ ինչ-որ ոլորտի հստակ կարգավորումից. ո՛չ, նա ասում էր, որ ամբողջ խնդիրների մեղավորը նախկիններն են, այն նախկինները, ում կառավարման օրոք յուրաքանչյուրը կարող էր առանց մեկ վայրկյան մտածելու նստել մեքենա և գնալ Շուշի, նա խոսում էր այն նախկիններից, ում կառավարման օրոք Երևանը համարվում էր ամենաանվտանգ քաղաք և գրեթե ամեն օր մահվան ելքով պատմություններ տեղի չէին ունենում, նա երկար տարիներ վատաբանում էր այն նախկիններին, ում կառավարման օրոք Հայոց բանակը հաղթեց Ապրիլյան քառօրյա պատերազմում և մինչև նիկոլի իշխանազավթումը հանդես էր գալիս հաղթանակած Բանակի դիրքերից, սակայն այսօր ունենք այլ իրականություն, որը խիստ արտահայտված երևում է նույնիսկ անզեն աչքով:
Նա գալիս էր միայն վրեժ լուծելու և, ցավոք սրտի, լուծեց օգտվելով ժողովրդի մոլորվածությունից:
Հայաստանում չենք գտնի գոնե մեկ ընտանիք, որին այս 4 տարիների ընտացքում նիկոլաստեղծ խնդիրները շրջանցել են. դե իհարկ, բացառությամբ իրա հողավաճառ խունտայի անդամների, ովքեր երկրաչափական պրոգրեսիայով բարելավում են իրենց կյանքը և հարյուր մեկ տոկոսով վայելում այն:
Կապիտուլյանտը հայ ազգից առգրավեց իրական սերը և համերաշխությունը, որի մթնոլորտում մենք ապրում էինք մինչև իր «տեղ հասնելը», նա առգրավեց ազգի հաղթանակած ոգին, հետո առգրավելով գնաց գնաց՝ հիմա էլ հասավ փողոցում մի քանի հազար դրամ աշխատող մարդկանց ապրանքը առգրավելուն, և նա այդպես էլ շարունակելու է այնքան մինչև ձեր դռան զանգնել կտա, իսկ էդ ժամանակ արդեն շատ ուշ կլինի գիտակցելու համար՝ գիտակցել և գործել անհրաժեշտ է ՀԻՄԱ:
Հ.Գ. Ժամանակ իրոք չկա»: