Լուրեր

Վաղը ժամը 17:00-ին լինելու ենք Հանրապետության հրապարակում. Արտակ Զաքարյան

22.08.2022

 ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Անկախությունը բացարձակ արժեք է, որն այսօր ոտատակ է տրվում: Անկախության Հռչակագրի հիմնարար սկզբունքներն անտեսվել են կապիտուլյացված ռեժիմի կողմից:
 
Սրանք հրաժարվել են արցախահայության անվտանգությունը երաշխավորելու, նրա ինքնորոշման իրավունքը պաշտպանելու պարտականությունից և Արցախը վերադարձնում են բռնապետական Ադրբեջանի կազմ: Սրանք ծանր հարվածի տակ են դրել Հայաստանի ինքնիշխանությունն ու հայ ժողովրդի անվտանգությունը: Սրանք հրաժարվում են Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացից:
Մեր Հայրենիքը հայտնվել է ավելի քան 32-ամյա ազատագրական պայքարի արդյունքների կորստյան իրական սպառնալիքի տակ:
 
Տագնապներով լի ու բախտորոշ այս օրերին, վերահաստատելով մեր հավատարմությունը Անկախության բարձրագույն արժեքներին, վաղը ժամը 17:00-ին լինելու ենք Հանրապետության հրապարակում` Edgar Ghazaryan ի նախաձեռնած հանրահավաքին»:

← Վերադառնալ ցուցակին