Լուրեր
Ձեր քաղաքական թիմն Աուցախը հանձնեց ադրբեջանցիներին, իսկ տղերքին մատաղ արեց հանուն իշխանության, հանուն ճոխությունների. Տիգրան Վարդանյան
21.08.2022

ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Խաչատուր Սուքիասյանն ասում ա, ինձանից շատ ո՞վ ա բան արել Արցախի համար: Էս ամբողջ ազգին անասունի տե՞ղ եք դրել: Ստեղ են ասել` իյա, իրո՞ք:
Սերժ Սարգսյանն էն մարդն ա, ով 90-ականներին մի անգամ զինվորներին հարցրել է, ինչի՞ պակաս ունեք, իսկ վերջիններս ասել են զինվորական համազգեստի: Սերժն օր ա ասում, ու էդ իրա ասած օրով բոլորը ունեին զինվորական համազգեստ: Սերժն էն մարդն ա, ով Շուշիի ազատագրման` «Հարսանիք լեռներում» օպերացիայի թիվ մեկ պատասխանատուն է եղել, էն Շուշիի, որը դուք համարեցիք դժբախտ ու դժգույն ու հանձնեցիք ադրբեջանցիներին: Սերժն էն մարդն ա, ով 30 տարի ատամներով պահել է Արցախն ու Հայաստանը, մինչև դուք եկաք ու հանձնեցիք, նվիրեցիք, ծախեցիք: Սերժն էն մարդն ա, ով հասավ նրան, որ Ալիևն ասի հետևյալը. «փակ դռների ետևում ինձ ստիպում են ճանաչել Ղարաբաղի անկախությունը», իսկ դուք քունի* Արցախյան բանակցային պրոցեսի լավի բերանը: Սերժն էն մարդն ա , ով իր ամբողջ կյանքը նվիրեց Հայրենիքին, իսկ դուք նյութականին: Սերժն էն մարդն ա, ով էսօր էլ կռիվ ա տալիս Հայաստանի ու Արցախի համար, իսկ դուք թուրքի հետ քիրվայություն անելու համար: Սերժն էն մարդն ա, ով չսպանեց հազարավոր տղերքի, որ իշխանություն ունենա, իսկ դուք սպանեցիք ու սպանում եք, միայն թե իշխանություն ունենաք:
Ի՞նչ ես արել Արցախի համար: Ի՞նչ էլի, բացի էն, որ ձեր քաղաքական թիմն Աուցախը հանձնեց ադրբեջանցիներին, իսկ տղերքին մատաղ արեց հանուն իշխանության, հանուն ճոխությունների: Ախր, Արցախի հերոսների անուն ազգանունները նայում եմ ու ուզում եմ ասել... չնայած չէ` հիմա բան չեմ ասի, բացի մեկ բանից` քիչ մնաց:
Հ.Գ. Վայելեք ձեր իշխանության վերջին ամիսները»: