Լուրեր
«Ինչպե՞ս մենք դեգրադացվեցինք ու դարձանք անտարբեր». Էդուարդ Շարմազանով
15.08.2022
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրրել է.
«Ինչպե՞ս մենք դեգրադացվեցինք ու դարձանք անտարբեր։
1985-ի փետրվարն էր,ես Ալավերդու Ստեփան Շահումյանի անվամ թիվ 5 միջնակարգ դպրոցի 2-րդ դասարանի աշակերտս դպրոցում էի։
Մեր դպրոցի ուսուցչուհիները շատ տխուր էին այդ օրը։
Ասացին ՝Երեւանում համալիրն է այրվել։
Դպրոցից վերադարձա տուն ու մորս տեսա արտասվելիս։
Ասեց՝ տղա ջան,մեր համալիրն է այրվել։
Ամբողջ օրն անհանգիստ միջքաղաքայինով փորձում էին կապվել Երեւանում ապրող բարեկամներին՝ փորձելով մի բանով օգտակար լինել։
Կարծում եմ այդպիսի տրամադրություն էր Սովետական Հայաստանի բոլոր բնակավայրերում։
2022 օգոստոս Երեւան։
Պայթյուն «Սուրմալուում»։
Կան զոհեր,վիրավորներ ու անհետ կորածներ։
Ու ի՞նչ։
Պարզվում է Երեւանում նույն այն պահին,երբ փրկարարները հերոսաբար մարդկային կյանքեր էին փրկում թաղամասերից մեկում համերգ է։
Ե՞րբ ու ինչու՞ դարձանք այսքան անզգա,անտարբեր ու մեկս մյուսին օտար։
Սա էլ հո մենք ենք,սա էլ հո քաղաքականություն չէ,որ մեղադրենք նախկին ու ներկա…
Մարդ մնանք։
Փլատակների տակ կարող էր լինել մեր հարազատներից յուրաքանչյուրը։
Աստված լույս ,սեր ու հավատ տա մեզ։
Ու դատի մեզ ոչ թե արդարությամբ,այլ՝ ողորմածությամբ։
Եթե արդարությամբ դատեց մեզ՝ քաշված ենք»։