Լուրեր

Այսօրվա պայթյունի լուրը շոկի մեջ գցեց շատերիս. Շարմազանով

14.08.2022

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իրր էջում գրել է.

 

«Այսօրվա պայթյունի լուրը շոկի մեջ գցեց շատերիս։

 
Լրատվամիջոցները հաղորդում են ՝կա 1 զոհ եւ առնվազն 30 տուժած։
Ցավակցում եմ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում   պայթյունի հետեւանքով զոհված քաղաքացու հարազատներին։
Շուտափույթ ապաքինում եմ մաղթում բոլոր տուժածներին։
Չեմ շտապի սեփական վարկածներս ներկայացնել պայթյունի պատճառների վերաբերյալ։
 
Դրանք համակողմանի ու լուրջ ուսումնասիրություն են պահանջում։
Բայց մի բան ակնհայտ է. ինչպես այսօրվա կառավարիչներն են քաոտիկ ու անպատասխանատու, այնպես էլ դարձրել են իրենց կողմից կառավարվող  գրեթե ցանկացած ոլորտ»։

← Վերադառնալ ցուցակին