Լուրեր
Հիմա էլ իրար հերթ չտալով՝ Արցախում միջազգային խաղաղապահների տեղակայման շքերթ է մեկնարկել. Շարմազանով
13.08.2022
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հիմա էլ իրար հերթ չտալով՝ Արցախում միջազգային խաղաղապահների տեղակայման շքերթ է մեկնարկել։
Երկու նկատառում.
Ա/ Քանի դեռ նիկոլիստներն են իշխանության, որեւէ մեկը Հայաստանի կարծիքը չի էլ հարցնելու։
Ի՞նչ որոշեն ,դա էլ՝ անելու են։
Բ/ Ռուս խաղաղապահներից խիստ դժգոհ «քաղաքական ռահվիրաները» ու՞մ նկատի ունեն «միջազգային խաղաղապահ» ասելով.
Թուրքիայի՞ն, թե՞՝ Արեւմուտքին։
Առաջինի «բայրաքթարները» սպանեցին հազարավոր հայորդիների, իսկ վերջինները ՝ լուռ հետեւում էին դրան»։