Լուրեր

Համաշխարհային քաղաքականության մեջ ոչ ոքից նեղանալ պետք չէ, անհրաժեշտ է փաստերն ընդունել ի գիտություն. Արտակ Զաքարյան

12.08.2022

 Դավաճան նիկոլներն են առիթ տվել նաև, որպեսզի սկիզբ առնի 44-օրյա պատերազմը և որպեսզի միջազգային հանրությունը պատճառ ունենա աչք փակելու ադրբեջանական ագրեսիայի վրա: Նման տեսակետ է հայտնում ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար, ընդդիմադիր գործիչ Արտակ Զաքարյանը՝ վերլուծելով միջազգային հանրության վերաբերմունքն աշխարհում կատարվող իրադարձությունների նկատմամբ։ 

 
 
 
«Աշխարհnւմ, nրտեղ գերիշխnւմ է ռեալպnլիտիկի սկզբnւնքը, միջազգային հարցերnւմ հիմնականում կիրառվում են երկակի չափանիշներ ինչպես նաև nւժեղի դիրքերից հանդես գալու իրավnւնք։
 
Սա փաստ է և կապ չունի, թե Արևմուտքի կողմնակից ես կամ Ռուսաստանի: Միևնույն է, ըստ նրանց` Կոսովոն կարող է Սերբերից պոկվել և մասնակիորեն անկախ ճանաչվել, ԵՄ անդամ Կիպրոսի տարածքները կարող են 48 տարի օկուպացված մնալ, Աբխազյան, Հարավային Օսիան, Ղրիմը կարող են անկախություն ձեռք բերել ու մասնակի ճանաչվել: Իսկ այլ դեպքերում, օրինակ Արցախի Հանրապետության` գործում են այլ ստանդարտներ: Վաղը եթե իրենց անհրաժեշտ լինի` Արցախն էլ կճանաչեն ու կզինեն և այլն:
 
Ի միջ այլոց, միջազգային հանրությունը 1988-91թթ մեծ խանդավառությամբ ողջունում էր Արցախյան շարժումը`մինչ ԽՍՀՄ փլուզումը:
 
Քաղաքականության մեջ արդարություն փնտրելը միամիտ զբաղմունք է: Շատ լավ իմանալով ու հասկանալով այս ամենը, միևնույն է, էլի կանգնել ենք պատմության պատասխանատվության պատի տակ ու պատժվում ենք: Այս անգամ էլ նիկոլիզմի մեղքերի համար: Աշխարհում` անուղղելի խաբված ժողովուրդների շարքում, մենք երևի առաջին հնգյակում մեր հաստատուն տեղն ունենք արդեն:
 
 
 
Վերջերս ՀՀ-ում նախկին օտարերկրյա դեսպաններից մեկի կարծիքն աչքովս ընկավ: Զnւգահեռներ անցկացնելnվ արցախյան 44-օրյա պատերազմի և ռnւս-nւկրաինական պատերազմի միջև, նա նշել էր, որ եթե միջազգային հանրnւթյnւնը պատշաճ արձագանքեր 2020 թ. արցախյան պատերազմի ժամանակ, ապա 2022 թվականին Ուկրաինայի դեմ պատերազմ դժվար թե լիներ:
 
Իսկ ի՞նչ էր անում Ուկրաինան 44-օրյա պատերազմի ժամանակ: Հիշեցնենք, որ հայասպան Ադրբեջանի ու նրա գործընկեր ջիհադիստ ծայրահեղականների կողմից Հայ ժողովրդի դեմ սանձազերծած պատերազմում աջակցում էր Ադրբեջանին:
 
Իսկ ի՞նչ էր անում մեր սիրելի միջազգային հանրությունը: Այո` ուշադիր հետևում և համեստորեն լռում էր այն մասին, թե ինչպես են ռմբակոծվում խաղաղ բնակավայրերն ու ինչպիսի արգելված զինատեսակներ է կիրառում բռնատիրական ռեժիմ Ադրբեջանը (Թուրքիայի հետ համատեղ) ազատության ու մարդու իրավունքների համար պայքարող Արցախի ու թավշյա գունավոր «հեղափոխություն» արած «սուպերդեմոկրատ» Հայաստանի դեմ:
 
Միջազգային հանրությունն իհարկե հզոր ուժ է, բայց միշտ էլ առաջնորդվել է չոր հաշվարկով: Նա ամեն ինչում և ամեն տեղ իր շահն է տեսնում: Դրա համար էլ քրիստոնեական բնօրրան Արցախը կրկին կուլ գնաց նավթագազային պայմանագրերի ու ռեգիոնալ կոմունիկացիաների դիմաց:
 
Հաշիվը նորից փակեցինք մենք` մեր երեխաների արյան գնով: Նույնը այսօր Ուկրաինայում է: Աշխարհը կտաքացնի այդ պատերազմը այնքան ժամանակ, քանի դեռ միևնույն ծագումն ունեցող սլավոնական ժողովուրդը կռվում է միմյանց դեմ:
 
Նշվածն իհարկե չի մեղմացնում Նիկոլի ու իր խունտայի ազգակործան մեղքերը: Դավաճան նիկոլներն են առիթ տվել նաև, որպեսզի սկիզբ առնի 44-օրյա պատերազմը և որպեսզի միջազգային հանրությունը պատճառ ունենա աչք փակելու ադրբեջանական ագրեսիայի վրա:
 
Որքան էլ, որ բարդ լինի, այնուամենայնիվ կյանքը շարունակվում է և մենք պետք է նորից վերականգնենք մեր տեղը միջազգային հանրության շարքերում: Հուսով եմ, որ վերջին տարիների կոպտագույն սխալներն ու արկածախնդրություններն այլևս չեն կրկնվի մեր ժողովրդի պատմության մեջ:
 
Համաշխարհային քաղաքականության մեջ ոչ մեկից նեղանալ պետք չէ, այլ անհրաժեշտ է փաստերն ու իրողություններն ընդունել ի գիտություն, և շարժվել աշխարհում հաստատված կանոններին համապատասխան»,-գրել նա:

← Վերադառնալ ցուցակին