Լուրեր
Ե՞րբ պիտի հասկանաք, որ ռուս խաղաղապահների Արցախից դուրս բերման պարագայում՝ այդ տեղը թափուր չի մնալու. Շարմազանով
05.08.2022
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ե՞րբ պիտի հասկանաք, որ ռուս խաղաղապահների Արցախից դուրս բերման պարագայում՝ այդ տեղը թափուր չի մնալու։
Ու ովքե՞ր են զբաղեցնելու այդ տեղը։
Թուրքերն ու ադրբեջանցիները։
Հերիք է գլխավոր մեղավորներին թողած՝ տարբեր տեղերում մեղավորներ փնտրել։
Սրանց համար բոլորը մեղավոր են, բայց ոչ իրենք ու իրենց շեֆը։
Սեւ կատուն կառավարության ուսերին է, նրան այլ տեղ մի փնտրեք։
Իսկ քաղաքական շոպլիկներ, հաճախորդներ ու «տրյապկաներ» եղել են ու դեռ շատ կլինեն։
Ամոթ է դրանց նույնիսկ նկատելը»։