Լուրեր
Քաղաքական «գրդոնի» դուրս եկած այս տղան, նման հիմար տեքստեր ասելու փոխարեն, թող իր նշած ընդդիմադիր գործիչներին ու փորձագետներին դատի տա. Արտակ Զաքարյան
05.08.2022

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քաղաքական «գրդոնի» դուրս եկած այս տղան, նման հիմար տեքստեր ասելու փոխարեն, թող իր նշած ընդդիմադիր գործիչներին ու փորձագետներին դատի տա, և դատարանում ապացուցի, որ նրանք էին մեղավոր, որ թուրքերը Բերձորի հարց են բարձրացրել:
Հերի´ք է կապիկություններ անեք: Զզվացրել եք արդեն ձեր էժանագին մանիպուլյացիաներով: Բավակա´ն է ձեր թրքահպատակ շեֆի դավաճանությունները ծածկադմփոց անեք` թեմաները շեղելով ու սրա-նրա վրա գցելով»: