Լուրեր
ՀՀԿ պաշտպանության, անվտանգության և Արցախի հարցերով հանձնաժողովն ու երիտասարդական կազմակերպությունը քննարկում են կազմակերպել
03.08.2022

ՀՀԿ պաշտպանության, անվտանգության և Արցախի հարցերով հանձնաժողովն ու երիտասարդական կազմակերպությունը քննարկում են կազմակերպել, որի առանցքում Արցախի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունն է։
Քննարկման ընթացքում արձանագրվել է, որ ՀՀ իշխանությունների վարած զիջումային քաղաքականության հետևանքով, Ադրբեջանն ընդլայնել է ՀՀ-ին ու Արցախին առաջադրվող պահանջները և ուժի կիրառման սպառնալիքի ներքո շարունակում է բավարարել իր քաղաքական հավակնությունները։
Հայաստանի իշխանությունների վարքագիծը երկիրը գլորում են դեպի նոր արկածախնդրության, որի հետևանքով Արցախի ու Հայաստանի շուրջ ձևավորվում է նոր անկանխատեսելի միջավայր։



