Լուրեր
Արդեն հայերին Հայաստան չեն թողնում. Մարգարիտ Եսայան
01.08.2022
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արդեն հայերին Հայաստան չեն թողնում
Թուրքերը վխտում են Հայաստանի բոլոր բնակավայրերում, իսկ հայ երիտասարդ աղջկան, Սյունեին, թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան․․․
Կարծում եք՝ սրանից ավելին չի լինե՞լու, լինելու է, դեռ ինչե՜՜ր պիտի լինեն․․․․Սփյուռքը Ալիեւին ու էրդողանին միշտ է խանգարել, ՀՅԴ-ն՝ հատկապես, դրանց կոկորդին է, եւ ահա, իրենց հոգեզավակի կողմից տապոռային ձեւերով իրականացվում է թուրքի երազանքներից եւս մեկը՝ Սփյուռքը կտրել Մայր հայրենիքից․․․Իսկ դուք պոռնոն քննարկեք․․․
Բա Սփյուռքը ձեզ պե՞տք ա․․․
ՀՅԴ կառույցները հայտարարություններ են անում, լավ է, իսկ մյուսնե՞րը՝ հեչ ասելու բան չունե՞ն․․
Կամ՝ ասելո՞ւ բան դեռ կա՞․․․․
Հ․Գ․Գործն է արդար, լավ իմացեք․․․․Հ․Թ․»: