Լուրեր
Հայաստանի Հանրապետությունը Ղարաբաղյան շարժման ծնունդ է. Շարմազանով
30.07.2022

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայաստանի Հանրապետությունը Ղարաբաղյան շարժման ծնունդ է։
Հետեւաբար. առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պարտադիր ամրագրման ու իրացման հայ-ադրբեջանական որեւէ պայմանագիր, սահմանագծում կամ սահմանազատում իրականացնելը պարզ դավաճանություն է ազգային ու պետական շահի դեմ։
Դավաճանություն է Ղարաբաղյան շարժման, Անկախության հռչակագրի, Հայաստանի, Արցախի ու Եռաբլուրի հանդեպ։
Սա ամենեւին էմիցիոնալ գանահատական չէ։
Սա փաստերի պարզ արձանագրում է։
Նման բանի գնացողն, ով ուզում է լինի՝ ապագայում կրելու է «հակահայ» կամ «թրքասեր» տիտղոսը»։