Լուրեր
ՀՀԿ ԵԿ անդամներն այսօր հանդիպում են ունեցել Արցախի Հանրապետության ընդդիմադիր՝ ՀՅԴ, Արդարություն և Արցախի ժողովրդավարական կուսակցությունների անդամների հետ
27.07.2022
ՀՀԿ ԵԿ անդամներն այսօր հանդիպում են ունեցել Արցախի Հանրապետության ընդդիմադիր՝ ՀՅԴ, Արդարություն և Արցախի ժողովրդավարական կուսակցությունների անդամների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Արցախի առաջ ծառացած գերակա խնդիրների և դրանց լուծման տարբերակների, նոր ու միասնական ջանքերով ծրագրեր իրականացնելու հնարավորությունները։
Կարևորվել է ստեղծված իրավիճակում երիտասարդների՝ էլ ավելի ակտիվ ներգրավվածությունը քաղաքական գործընթացներին։
Քննարկվել են նաև հետագա համագործակցության ընդլայնման ձևաչափերը։