Լուրեր

Ցավոք անդրեասղուկասյանանմաններ էլի կան մեր երկրում. Արտակ Զաքարյան

25.07.2022

 ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Անդրեասղուկասյան կոչվող ոմն մեկը, վերջերս politik.am կայքին տրված հարցազրույցում իրեն հատուկ անբարո ցինիզմով է մեկնաբանել Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականության մի հատվածը:
 
Սույն կենդանին, իրեն բացարձակ էշի տեղ դրած, իբրև թե անդրադարձել է Հայաստանի վարած հավասարակշռված, բազմավեկտոր քաղաքականությանը: Նշեմ, որ տգիտության ու ողորմելիության աստիճանի հասնող վերլուծությունը ոչ մի կապ չունի իրական քաղաքականության հետ: Դրանով սույն սուբյեկտը ավելի շատ նմանվել է մի ծաղրածուի, որի խնդիրը սեփական խղճուկ ոչնչության վրա ուշադրություն հրավիրելն էր: Այդ մասով կարծես թե հաջողել է:
Տգետ երևույթը երևի չի հիշում, թե ինչպես էին նույն ԵՄ-ի բարձրաստիճան պաշտոնյաները կարևորում ու բարձր գնահատում Հայաստանի արտաքին քաղաքականության յուրահատկությունը: Նույն ԵՄ-ն էր արևելյան գործընկերության շրջանակներում ՀՀ քաղաքականությունն անվանում «Unique case»: Իսկ 2017-ին հենց Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհիվ հնարավոր դարձավ ԵՄ հետ CEPA (Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր) ստորագրումը:
 
Ինչ վերաբերում է իբրև թե Սվիտալսկու խոսքերը մեջբերելուն, ապա Անդրեաս կոչվող դեբիլոիդը նախ թող հիմնավորի, որ նախկին դեսպանը նման կերպ է մեկնաբանել ՀՀ-ԵՄ բանակցային թեմաները, և երկրորդը` հանուն քո երկրի շահերի արված ցանկացած քայլ, միայն ողջունելի է: Այդ թվում նաև ԵՄ տեխնիկական ու ֆինանսական աջակցությունը, որն ուղղվել է Հայաստանում ամենատարբեր ոլորտների բարեփոխումներին: Իսկ ԵՄ-ն ինքն էր շահագրգիռ ԱլԳ շրջանակներում աջակցել այդ բարեփոխումներին:
Ցավոք անդրեասղուկասյանանմաններ էլի կան մեր երկրում, որոնք օգտվելով նիկոլիզմի հրահրած կեղծիքի ու ստի միջավայրից, իրենց բաժին սուտն ու կեղծիքն են տարածում` շաղախված սեփական բոսյակային մեկնաբանություններով: Բայց դա երկար շարունակվել չի կարող և ամեն ինչ ժամանակի հետ նորից իր տեղը կընկնի»:

← Վերադառնալ ցուցակին