Լուրեր
Ով իրեն քաղաքական «հաճախորդ» է համարում, նա էլ թող գնա կապիտուլյանտների հետ համագործակցի. Շարմազանով
23.07.2022
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայտնի շրջանակները մի թեզ են շրջանառության մեջ դնում,թե անհրաժեշտ է բոլորով միավորվել ու Հայաստանն այս վիճակից դուրս բերել։
Սրանց ինչպե՞ս բացատրես,որ երկիրը քանդողների հետ «հանուն պետության» անհնար է համագործակցել։
Ով իրեն քաղաքական «հաճախորդ» է համարում, նա էլ թող գնա կապիտուլյանտների հետ համագործակցի ։
Բանակը գլխատողի,եկեղեցին վարկաբեկողի, Շուշին ու Հադրութը ,Դադիվանքը հանձնողի,թուրքի առաջ «ծնկի եկողի» հետ ի՞նչ համագործակցություն,հանուն ինչի՞ . պաշտոնի՞ ,թե՞ «30 արծաթի»։
Քաղաքական «ղազագիր» կնքողների պակաս չի եղել նախկինում,չկա նաեւ այսօր։
Ոմանք ասում են ՝ հանուն Հայաստանի պետք է համագործակցել։
Իսկ Հայաստանի շահը պահանջում է կապիտուլյանտներից ազատում։
Երբեք մի խառնեք հայրենիքի ու իշխանության շահը։
Դրանք շատ հաճախ հակասում են իրար։
Հ.Գ. Հայրենիքը պետք է սիրել անկախ իր քաղաքական ռեժիմից, ինչպես նաև անկախ մեր քաղաքական համոզմունքներից:
Գարեգին Նժդեհ»: