Լուրեր

«Հայաստանն այսօր հայտնվել է այնպիսի ամոթալի իրավիճակում, երբ ՀՀ–ի սահմանների շուրջ քննարկումներում Հայաստան անունը անգամ չի օգտագործվում»․ Հենրիխ Դանիելյան

22.07.2022

 ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Թուրքիայում, Հայաստանից կոնկրետ քայլերի են սպասում. դա կլինի համապարփակ խաղաղության պայմանագիրը, Զանգեզուրը, կլինեն իրենց ուղղությամբ կատարվելիք քայլերը: Կոնկրետ քայլերի են սպասում, քանի որ Թուրքիան և Ադրբեջանը կայունություն և խաղաղություն են ցանկանում, իսկ Հայաստանն էլ պետք է ցույց տա, որ ինքն էլ է դա «ցանկանում». այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը։
 
 
Թուրք նախարարը նաև հայտարարել է, որ Հայաստանն ուզի-չուզի այս ողջ գործընթացը Թուրքիան համաձայնեցնելու է Ադրբեջանի հետ։
 
Իսկ Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը հայտարարել է, որ պատերազմից հետո ստորագրված եռակողմ հայտարարությունը և Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների հանդիպումները սահմանում են հարաբերությունների կարգավորման հիմնական ուղղությունները՝ դրանցից մեկը հաղորդակցական ուղիների, այդ թվում` «Զանգեզուրի միջանցքի» բացումն է:
 
 
«Զանգեզուրի միջանցքի» բացումը նոր հնարավորություններ կստեղծի Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի համար։ Այս մասին խոսել է նաև Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մուսթաֆա Շենթոփը՝ Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի խորհրդարանների նախագահների երկրորդ եռակողմ նիստի ժամանակ:
 
Շենթոփը խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ ոչ մի անգամ չհիշատակելով Հայաստանը։
 
Հայաստանն այսօր հայտնվել է այնպիսի ամոթալի իրավիճակում, երբ Հայաստանի սահմանների շուրջ քննարկումներում Հայաստան անունը անգամ չի օգտագործվում։
 
Հայաստանի գործող իշխանություններին դա ընդհանրապես չի հետաքրքում, ոչ մի կերպ Հայաստանից արձագանքներ չկան ո՛ չ միջանցքի բացման, ո՛ չ տարածքների հնարավոր հանձնման մասին։
 
Փոխարենը, Իրանն է խոսում նրա մասին, որ Սյունիքը պետք է պահել և այն պետք է մնա Հայաստանին։ Իհարկե, դա բխում է նաև Իրանի շահերից, բայց Հայաստանի դավադիր իշխանությունները այս մասին լռում են ու ևս մեկ անգամ հաստատում այն անհերքելի փաստը, որ իրենց համար միևնույնն է ՝ հայ ժողովրդի անվտանգությունը, պետության սահմանների անխախտելիությունը, ստեղծած աղետալի վիճակը։
 
Մոռացության է մատնվել՝ ՀՀ սուվերեն տարածքում գտնվող թշնամու զորքերի առկայությունը և չեն հերքվում նաև այն խոսակցությունները, որ միջանցքը բացվելու է ։
 
Հ.Գ. 2018թ-ից հետո իրավիճակը շեշտակի փոխվել է, բայց ոչ հայ ժողովրդի օգտին և ոչ բանակցային իրենց կետից։
 
Մինչ 2018 թվականը Հայաստանը բանակցային սեղանի շուրջ էր նստում, 2018-ից հետո Հայաստանը հայտնվեց բանակցային սեղանի վրա։ Հայաստանը գահավիժման տանող այս իշխանությունները չպե՛ տք է մեկ օր ավել մնան իշխանության»։

← Վերադառնալ ցուցակին