Լուրեր

«Ես քաղաքական գործընթացներն եմ մեկնաբանում, այլ ոչ թե կրկեսը, ես թատերական կրիտիկ չեմ․․․»․ Հայկ Մամիջանյանը չի մասնակցի ԱԺ խորհրդի արտահերթ նիստին

22.07.2022

Ազգային ժողովում այսօր տեղի կունենա խորհրդի արտահերթ  նիստ: Խորհրդարանի պաշտոնական կայքում տեղադրված նախագծի համաձայն՝ օրակարգում ընդգրկված է  Ազգային ժողովի ընդդիմադիր 33 պատգամավորներին պատգամավորական մանդատից զրկելու համար Սահմանադրական դատարան դիմելու հարցը:
 
 
Նախորդ շաբաթ նախագծի քննարկումը հետաձգվել էր, քանի որ ընդդիմադիր պատգամավորները չէին ներկայացել, իսկ այդ դեպքում «ԱԺ կանոնակարգ» օրենքով սահմանված է, որ քննարկումը հետաձգվում է մեկ շաբաթով:
 
ԱԺ խորհրդի անդամներն են՝ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, «Պատիվ ունեմ» խմբակցությունից՝ Հայկ Մամիջանյանը և Թագուհի Թովմասյանը։ Վերջինս ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ չի մասնակցելու այսօր հրավիրված խորհրդի նիստին։
 
 
168.am-ը ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանից հետաքրքրվեց՝ արդյոք մասնակցելո՞ւ է ԱԺ խորհրդի նիստին, պատգամավորն էլ մեր հարցին ի պատասխան՝ ասաց, որ չի մասնակցելու։
 
168.am
 
 

← Վերադառնալ ցուցակին