Լուրեր
Հայրենիքի ու ազգային շահի պաշտպանության «ֆանատիկ խմբերի» ներկայացուցիչ լինելը մեծ պատիվ է ու կոչում. Շարմազանով
22.07.2022

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Լավ է որակվել որպես «ֆանատիկ խումբ», քան …
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղլուն բողոքում է, որ Սփյուռքից ու Հայաստանի ներսից կապիտուլյանտների վրա կա ճնշում։
Ավելին. Հայաստանի ներսում իշխանությունների վրա ճնշում գործադրողներիս անվանում է «ֆանատիկ խմբեր»։
Հայրենիքի ու ազգային շահի պաշտպանության «ֆանատիկ խմբերի» ներկայացուցիչ լինելը մեծ պատիվ է ու կոչում։
Բա չէ՝ կապիտուլյանտ կամ հողատու»։