Լուրեր
«Հայաստանում վաճառվում, շահագործվում և թուրքական շահերին է ծառայում միայն կապիտուլյացված իշխանությունը»․ Արտակ Զաքարյան
22.07.2022
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ընդդիմության գործողությունները կոնկրետ անհանգստության մեջ են պահում կապիտուլյանտներին: Չգիտեն ինչպես վարվել: Ադրբեջանական պետական քարոզչամեքենան, ամենօրյա ռեժիմով, տարբեր լեզուներով Հայաստանի դեմ տեղեկատվական տեռոր է իրականացնում՝ թրքացնելով Հայկական սահմանային և այլ բնակավայրերի անուններն ու Հայաստանի ինքնիշխան տարածքի տեղանունները: Փոխարենը՝ կապիտուլյանտների հայկական քարոզչամեքենան բան ու գործ թողած՝ լծվել է ընդդիմադիր շարժման դեմ հակաքարոզչությանը:
Ժողովրդի ուղեղները լվանալով, փորձում են ամեն կերպ ցույց տալ, իբր շարժումը մարեց: Այսինքն՝ դրանով ցանկանում են ասել, որ հայ ժողովուրդը դեմ չէ իր հայրենի տարածքները հանձնելուն և երկրորդ անգամ կապիտուլյացվելուն: Դրանով մարդկանց աչքերին թոզ են փչում, իբրև թե ընդդիմությունը չի կարողանում, կամ չի ցանկանում բավարար չափով պայքարել թրքացման օրակարգերի դեմ:
Այնինչ՝ հիասթափությունը ոչ թե հայ ժողովրդի մոտ է լինելու, այլ հենց կաիպտուլյատնտների ու նրանց թրքական տերերի:
Այո՛, ոչ մի բանով սահմանափակված չէ ընդդիմությունը և ոչինչ չի կարող նրան հետ պահել իր հիմնական նպատակից և օրակարգից: Պայքարը փողոցում չի ավարտվել, իսկ խորհրդարանում մանդատ ունեցող ուժերը նաև խորհրդարանը պետք է դիտարկեն որպես պայքարի գործիք: Երբ պետք լինի կապիտուլյատնտների դավադիր ծրագրերի դեմն առնել փողոցում՝ դա արվել ու արվելու է:
Պատահական չէ, որ Չավուշօղլուն հերթական անգամ երեկ բողոքեց հայկական ընդդիմությունից՝ նշելով որ խանգարում են իրենց ծրագրերին:
Իսկ երբ անհրաժեշտ լինի կապիտուլյատնտների դեմ պայքարել խորհրդարանում՝ ընդդիմությունը լինելու է պայքարի այդ գծում: Ոչ փողոցում, ոչ խորհրդարանում, նիկոլականները չեն կարողանալու կաշկանդել ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՕՐԱԿԱՐԳԸ:
Իսկ օրակարգը մեկն է: Հայաստանը, Արցախը և հայ ժողովուրդը չի՛ վաճառվում, շահագործման չի՛ տրվում և չի՛ ծառայում թուրք-ադրբեջանական շահերին:
Հայաստանում վաճառվում, շահագործվում և թուրքական շահերին է ծառայում միայն կապիտուլյացված իշխանությունը»: