Լուրեր

Տեսնես Աստված ինչո՞ւ այսքան զայրացավ. Մարգարիտ Եսայան

19.07.2022

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Տեսնես  2023-ի ապրիլին էս հուշարձանը   գոյություն կունե՞նա...

Տեսնես, եթե,   դեռ կանգուն լինի, անունը ի՞նչ կլինի...

Տեսնես, կկոչվի հայ-թուրքական եղբայրության հուշարձա՞ն․․․
Գուցե՝  Կեցցե Յաթաղանը, կամ՝ Բայրաքթա՞րի հուշարձան․․.
Տեսնես,  եկող տարի գարնանը  կկարողանա՞նք ծաղիկներ տանել  Հայոց   Ցեղասպանության զոհերի  հիշատակի այս հուշարձանին․․․
Տեսնես  պատմական  մեր հիշողությունը դեռ կա՞պրի,  , թե զրոյական կետից   այլոք կգրեն մեր ուղեղների մեջ մեկ այլ պատմություն, թուրք-հայկական «դարավոր»  բարեկամության,  անսահման սիրո   եւ  քիրվայության մասին․․.
Ու  մեզ կստիպեն    «կհպարտանալ», որ չունենք Արցախը /արդեն իսկ ԱԽՔ-ը ի լուր  աշխարհի հայտարարեց, թե հայկական բանակի զինվոր  չի լինի Արցախում հենց էս սեպտեմբերից/․․.
 
Կստիպեն հպարտանալ, որ չունենք հիշողություն, չունենք պատմություն․․.
Կարեւորը՝ համ դուխով, համ էլ՝  վճռական պինդ՝  մինչեւ վերջ․․.
Տեսնես   մենք դեռ սթա՞փ կլինենք, թե   Կոմիտասի պես մեզ՝ մի բուռ մնացած հայերիս  եւս խենթեր կհայտարարեն․․․
Տեսնես  խենթանոցները կբավարարե՞ն․․․Թե մի ամբողջ  երկիր կհայտարարվի  խենթանոց բաց երկնքի տակ․․․ԵՄ-ն ու ԵԽ-ն, Նատօն- եւ  էլի այլ միջազգայիններ,  լուրջ ֆինանսական,<մարդուկա-սիրական»   ծրագրեր կիրականացնեն մի ամբողջ  երկիր-խենթանոց  պահելու համար․․․
Տեսնես Աստված ինչո՞ւ այսքան զայրացավ․․․»:

← Վերադառնալ ցուցակին