Լուրեր
«Հայաստանի ապագան պետք է լինի Ռուսաստանի հետ սերտ դաշնակցության մեջ, այլընտրանքը նատոացումն է, որը թուրքացում կնշանակի». Շարմազանով
18.07.2022

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մի շարք անհասկանալի տարրեր փորձում են արհեստական աղմուկ հանել, թե ինչու՞ է ՈԴ արտաքին հետախուզության ղեկավար Սերգեյ Նարիշկինը ժամանել Երեւան։
Նման հարցադրումն առնվազն տարօրինակ ու զավեշտալի է։
ՌԴ-ն Հայաստանի դաշնակիցն է ու դաշնակից պետության հատուկ ծառայությունների ղեկավարների այցը ոչ թե զարմանալի պետք է լինի, այլ՝ օրինաչափ։
Հայաստանի ապագան պետք է լինի Ռուսաստանի հետ սերտ դաշնակցության մեջ։
Այլընտրանքը՝ նատոացումն է, որը թուրքացում կնշանակի»։