Լուրեր
Երեկ հաստատվեց,որ Հայաստան է ժամանել ու Փաշինյանի հետ հանդիպել ամերիկյան «ЦРУ» -ի ղեկավար Ուիլյամ Բըրնսը. Շարմազանով
16.07.2022
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«2018-ին Բոլթոնը եկավ Հայաստան ու խորհուրդ տվեց հայ ժողովրդին «հրաժարվել իր պատմական կաղապարներից»։
Արդյունքում .Արցախի 75 տոկոսը սրանք հանձնեցին,5.000 տղա զոհաբերեցին,Հայ Դատից հրաժարվեցին,Վեհափառի դեմ արշավեցին,Վեհարանը գրեթե գրավեցին,Աժ ամբիոնը տրանսգենդերով պղծեցին։
Երեկ հաստատվեց,որ Հայաստան է ժամանել ու Փաշինյանի հետ հանդիպել ամերիկյան «ЦРУ» -ի ղեկավար Ուիլյամ Բըրնսը։
Թե ի՞նչ է ասել նա Փաշինյանի ականջին ՝ դժվար է իմանալ։
Բայց փաստ է,որ նրա այցից հետո հայ ու ադրբեջանցի արտաքին գերատեսչությունների ղեկավարները հանդիպում են Թբիլիսիում։
Տեսնենք ի՞նչ հետեւանքներ կունենա այս այցը»։