Լուրեր
Մեղքի էս բեռի տակ սրիկան մի օր կպայթի. Մարգարիտ Եսայան
15.07.2022
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Եթե ինչ-որ մեկը կարծում է, թե ինքը եւ մենք բոլորս նիկոլի եւ նիկոլիզմի զոհերը չենք, չարաչար է սխալվում, հերթով-կարգով, դատարանի դահլիճում, փողոցում, տներում, վթարների մեջ, սահմանին կանգնած, եւ էլի տարբեր տեղերում մենք հերթով զոհվում ենք․․․Մահվան գերանդին առած էդ արարածը հերթով դատարկում է երկիրը, ուզում են սրանք էլ երեւի մեկ հայ թողնել եւ այն էլ ՝ թանգարանում․.․Արմեն Գրիգորյանը հենց դատարանի դահլիճում մահացավ, որովհետեւ ուներ սիրտ, որ հայրենքի համար էր, որովհետեւ ապօրինի էին փակի տակ պահում, որովհետեւ զզվում էր նիկոից եւ նիկոլիզմից․․.Արմեն ջան, շատ ցավալի է, այդպես էլ մի օր չնստեցինք ու չզրուցեցինք, ինչպես որ ամեն հանդիպումից հետո պայմանավորվում էինք․․․
Մեղքի էս բեռի տակ սրիկան մի օր կպայթի, էս մահերի ողջ մեղքը եւ պատասխանատվությունը քո վրա է, սրիկա մահաբեր․․․Բայց, դու ավարտվում ես, կյանքը միշտ էլ մահվանը հաղթած ունի․․․Ցավակցում եմ մեր հասարակությանը, եւս մեկ հայրենքի նվիրյալ գնաց անմահություն․․․
Հ․Գ․ Ու մինչ նստած քցում-բռնում ենք ինչ անել, ոնց անել, ումով անել, հերթը կհասնի մեզ․․․»: