Լուրեր
Օրենքի պաշտպանից անբարոյականության պաշտպանի վերածված ոստիկանությունն այսօր կրկին գլխիկոր ու ստորացված տեսք ուներ. Արտակ Զաքարյան
15.07.2022

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Դատաիրավական համակարգը, նիկոլիզմի շինծու մեղադրանքով, դատարանի դահլիճում սպանեց Արմեն Գրիգորյանին: Ոստիկանական շղթան դատարկություն արտահայտող բութ հայացքներով շարված պաշտպանում է այն շենքը, որտեղ Արմենին դատելով սպանեցին` քաղաքացիական տեսակետ ասելու համար:
Օրենքի պաշտպանից անբարոյականության պաշտպանի վերածված ոստիկանությունն այսօր կրկին գլխիկոր ու ստորացված տեսք ուներ:
Ափսոսում եմ ձեզ տղերք: Ձեր բախտը չի բերել, որ երիտասարդ տարիքում հայտնվել եք դավաճանության մեջ կասկածվողի ու մարդասպանության խորհրդանիշ համարվողի ստորադասության տակ»:
