Լուրեր
«Սրանք մահաբեր ծանր շունչ են` նստած հայ ժողովրդի հոգու վրա․․․»․ Արտակ Զաքարյան
15.07.2022
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Կապիտուլյանտի իշխանությունը հերթական անգամ բերեց մահվան: Մարդիկ հազարներով զոհվել են պատերազմում, սպանվել են, գնդակահարվել են, ինքնասպանության են գնացել, վրաերթի են ենթարկվել, մահանում են դատարանի դահլիճում…
Սրանք մահաբեր ծանր շունչ են` նստած հայ ժողովրդի հոգու վրա:
Երբ 2016թ. «Հաց Բերողը»-ը մահացավ, կամ ընդդիմության ցուցարարը մահացավ վրանում, սորոսա-նիկոլական խունտան, իրենց կեղտոտ քաղաքական նպատակների համար, անընդհատ թմբկահարում էր այդ ողբերգական մահը:
Հիմա երբ սրանք դարձել են անհաշվելի թվով մահաբեր իշխանություն` լռում ու ծածկադմփոց են անում իրենց ուղղակի կամ անուղղակի պատճառով մահվան դեպքերը:
Աստված լույսերի մեջ պահի բոլորի հոգիները: Ցավակցում եմ Արմեն Գրիգորյանի հարազատներին»: