Լուրեր
2018-ին Բոլթոնը խորհուրդ էր տալիս հայերիս «հրաժարվել պատմական կաղապարներից», իսկ այսօր խոստովանում է, որ մասնակցել է պետական հեղաշրջումների կազմակերպմանը. Շարմազանով
13.07.2022

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«2018-ին Բոլթոնը խորհուրդ էր տալիս հայերիս «հրաժարվել պատմական կաղապարներից», իսկ այսօր խոստովանում է, որ մասնակցել է պետական հեղաշրջումների կազմակերպմանը։
Հիմա գոնե հասկացա՞ք, 2018-ին ովքեր Հայաստանում հեղաշրջում կազմակերպեցին , ինչպես նաեւ ում եւ ինչու բերեցին իշխանության։
Հեղաշրջում արեցին պետության ազգային հիմքերը քանդելու ու Հայաստանը թուրքական վասսալություն դարձնելու նպատակով»։