Լուրեր
Թուրքի ինչին էր Քրիստոսի Պայծառակերպության տոնը, որ դեռ ասեր՝ շնորհավոր. Մարգարիտ Եսայան
12.07.2022

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Էրդողանը նիկոլին շնորհավորել է հուլիսի 24-ին կայանալիք Վարդավառի տոնի կապակցությամբ․․.Երեկ, երբ նրանք հեռախոսով խոսել են, սա էլ նրան էր իրենց տոնը շնորհավորել, դեռ հուլիսի 11-ն էր․․․․Տեսնես է՞լ ինչ կա թուրքի մտքին․․․Եթե տվայտվում էր Վարդավառ շնորհավորելու համար, կարող էր հենց էդ օրը զանգել․․․
Ենթադրում եմ՝ կամ՝ պարզապես ծաղրել ա, տեսնելով պարտվածի հեռախոսազանգը, կամ էլ՝ ավելի վատ թեմա կա եւ զգուշացրել է․․․
Կամ էլ՝ երկուսն էլ շեղում են էդ շնորհավորանքներով եւ իրականում մեր երկրի համար ավելի վտանգավոր թեմաներից են խոսել․․.
Թե չէ, թուրքի ինչին էր Քրիստոսի Պայծառակերպության տոնը, որ դեռ ասեր՝ շնորհավոր․․․»: