Լուրեր
Իրավապահներ, իրական հանցագործներին, հայրենիքը սոդոմ-գոմոր սարքածներին թողած, էդ ի՞նչ մի թեմա եք գտել մեր գործընկեր լրագրողի դեմ. Մարգարիտ Եսայան
04.07.2022
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Իրական հանցագործները, երկիրը թշնամիներին հանձնածները, բոլոր պետական համակարգերում խառնաշփոթ առաջացրածները, մի ամբողջ ժողովրդի սեւերի ու սպիտակների բաժանածները, ատելությունը տիրաժավորածները, եղբորը եղբոր հետ թշնամացրածները, մի ամբողջ հայրենիք անորոշության եւ պատերազմի վտանգի մեջ ներքաշածները, «խաղաղություն» խոստացած, բայց պատերազներով մարդկանց սպառնացողները, միջաձնային եւ միջազգային բոլոր հարթակներում հարաբերություններ վատացրածները, Եռաբլուրը ջահել մարմիններով լցրածները, վաղվա օրվա հանդեպ հայ ժողովրդի մեջ անորոշություն եւ մտահոգություններ սերմանածները, երկիրը բաց վերք դարձրածները, ցինիկաբար հոխորտացողները/չշարունակեմ, ինքներդ էլ կարող եք շարքը շարունակել/,․․․Այո, հենց սրանք եւ իրենց խամաճիկային թելերը քշողները «վիդիտե լի» , կրկին իրենց վախերը փորձում են դրսեւորել քրեական գործեր հարուցելով, մարդկանց դեմ ինչ-ինչ սանկցիաներ իրականացնելով, իրենց դավաճան ձեռքերով հիմա էլ ազատ խոսքը, ազատ միտքը, կարծիք եւ տեսակետ հայտնելու մարդու, լրագրողի ազատ եւ դեմոկրատական իրավունքն են ոտնահարում,փորձելով լռեցնել ազատ խոսքը․․․