Լուրեր
Ռեժիմը խելք ունենար, կհասկանար՝ սա իրենց «պյուռոսյան հաղթանակն էր»․ Շարմազանով
04.07.2022
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Victoria pyrrhica -ն ու նիկոլիզմը։ Ք.Ա. 279թ.: Հունական Էպիրոսի արքա Պյուռոսն իր զորքով արշավում է Հռոմի վրա։ Պյուռոսի եւ հռոմեական զորքերի մըջեւ ճակատամարտը տեղի է ունենում Ասկուլեի/Ասկոլիի/ մոտ։
Ճակատամարտում հույները հաղթում են, բայց Պյուռոսը կորցնում է իր լավագույն զինվորներին ու զորքի մեծ մատին։ Հաղթանակից նա ոչ թե ոգեւորվում է,այլ՝ մտահուվում ու ասում.« Եվս մեկ այսպիսի հաղթանակ ու մենք վերջնականապես կկործանվենք»։
Հ.Գ. Ռեժիմը խելք ունենար՝ ոչ թե մանդատի ու պաշտոնի բազար կաներ,այլ կհասկանար՝ սա իրենց «պյուռոսյան հաղթանակն էր»։ Եւս մի այսպիսի «հաղթանակ» ու նիկոլիզմը կործանվելու է»։